Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքին անհատույց օգտագործման իրավունքով հանձնած աղբատար ավտոմեքենան (ZIL-130 (KO-445) 259 LO 43 պետական համարանիշի) ընդգրկել Աբովյան համայնքի գույքի ցանկում։ 2. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող աղբատար ավտոմեքենան (ZIL-130 (KO-445) 259 LO 43 պետական համարանիշի) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |