Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 202-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հաշվի առնելով Վարսիկ Վարդապետյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N Ք-8878). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 06-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 10495) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 1-ին միկրոշրջան, 8/85: 2. Վարսիկ Վարդապետյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարսիկ Վարդապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |