Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 26-ի N Ք-1373), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Անվավեր ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը 2024 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարելու մասին» N 217-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 99-րդ տողը։ 2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել անվավերության հետևանքները։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |