Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Սամվել Առաքելյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի օգոստոսի 22-ի N Ք-4145) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 4-ի N 97 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Փոփոխել Սամվել Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի դեկտեմբերի 8-ի N 08122021-07-0033 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0103-0069 կադաստրային ծածկագրով 0.1 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (այլ հողատեսք) նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամաս։ 2. Սամվել Առաքելյանը պարտավոր է 0.1 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 2 887 500 (երկու միլիոն ութ հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|