Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով Շամիր Աղաջանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 02-ի N Ք-5800), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Շամիր Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի մայիսի 15-ի N 15052025-07-0099 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 85 հասցեում գտնվող 07-002-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 510.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հուլիսի 28-ի N 28072025-07-0166 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 85/1 հասցեում գտնվող 07-002-0003-0057 կադաստրային ծածկագրով 66.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0003-0019 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Շամիր Միշայի Աղաջանյանին։ 2. Շամիր Աղաջանյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 451 070 (չորս հարյուր հիսունմեկ հազար յոթանասուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Շամիր Աղաջանյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շամիր Աղաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |