Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ «321Ե-01/Վ-022» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 448 000 (չորս հարյուր քառասունութ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անի Համբարձումյանը բնակվում է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 3-րդ շենքի թիվ 2/2 բնակարանում, հիմք ընդունելով Անի Համբարձումյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի օգոստոսի 16-ի N Ք-4024), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 23122019-07-0086 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 3-րդ շենքի 44.78 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 2/2 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 448 000 (չորս հարյուր քառասունութ հազար) դրամով օտարել Անի Համբարձումյանին: 2. Անի Համբարձումյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 448 000 (չորս հարյուր քառասունութ հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անի Համբարձումյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անի Համբարձումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |