|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 նոյեմբերի 2024 թվականի N 188-Ա |
ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության և 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Մեջլում Երեմյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի N Ք-7441), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ Կոտայքի մարզի թիվ 1 Ռադիոկայանի համայնքի ղեկավարի և Մեջլում Երեմյանի միջև 2005 թվականի փետրվարի 18-ին կնքված «Հողատարածքի վարձակալության մասին» պայմանագրի (այսուհետ պայմանագիր) մեջ հետևյալ փոփոխությունները կատարելուն. 1) Պայմանագրի 1.2-րդ կետում «44,9քմ /քառասունչորս ամբողջ ինը/ հողատարածքը» բառերը փոխարինել «26,8 (քսանվեց ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր» բառերով, հիմք ընդունելով «ԴԱՏՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 07-ին կազմված հատակագիծը (կցվում է)։ 2) Պայմանագրի 5.1-րդ կետում «10/տաս/ տարի ժամանակով» բառերը փոխարինել «25 (քսանհինգ) տարի ժամանակով» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մեջլում Երեմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
Կողմ -24 ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(14.09 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|