Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 5-րդ ենթակետի, 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1101-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն, 2006 թվականի մայիսի 26-ի N 1022-Ն և 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշումների, հաշվի առնելով «ՆԵՅՏՐՈՆ ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության լիազորած անձի դիմումը (մուտք՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի N Տ-391), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ՆԵՅՏՐՈՆ ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի օգոստոսի 12-ի N 12082020-07-0177 վկայական) Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0048-0123 կադաստրային ծածկագրով 0.93467 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառանական նշանակության հողամաս։ 2. «ՆԵՅՏՐՈՆ ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է եռամսյա ժամկետում Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 27 416 210 (քսանյոթ միլիոն չորս հարյուր տասնվեց հազար երկու հարյուր տասը) դրամ` հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |