Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հունվարի 16-ի թիվ «532/Վ-023» անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 860 000 (ութ հարյուր վաթսուն հազար) դրամ, հիմք ընդունելով Ժիրայր Սարգսյանի լիազորած անձ Մարտիկ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 25-ի N Ք-1116), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 2744767 վկայական) Աբովյան քաղաքի 1-ին միկրոշրջանի թիվ 7/241 ավտոտնակը՝ 19.08 քառակուսի մետր արտաքին, 15.9 քառակուսի մետր ներքին մակերեսներով և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 19.08 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել Ժիրայր Սարգսյանին: 2. Ժիրայր Սարգսյանը պարտավոր է վճարել. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 860 000 (ութ հարյուր վաթսուն հազար) դրամ` ավտոտնակի և հողամասի գինը, 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ժիրայր Սարգսյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |