Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով «Նենեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 07-ի N Տ-2578), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «Նենեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող (հիմք՝ 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 25092025-07-0080 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 71/7 հասցեում գտնվող 07-002-0039-1643 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 420.97 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 04-ի N 04082022-07-0105 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 71/8 հասցեում գտնվող 07-002-0039-1680 կադաստրային ծածկագրով 152.7 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0039-1643 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր «Նենեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ 2. «Նենեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 605 458 (մեկ միլիոն վեց հարյուր հինգ հազար չորս հարյուր հիսունութ) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար։ 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Նենեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |