Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի արտահերթ իններորդ նիստի հետևյալ օրակարգը. 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին. 2) Ավագանու մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին. 3) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0103-0041 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 4) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0135-0032 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 5) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0305-0032 կադաստրային ծածկագրով 0.1 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 6) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 6/3 հասցեում գտնվող հողամասը «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին. 7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 11/4 հասցեում գտնվող հողամասը «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին. 8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 8/7 հասցեում գտնվող հողամասն Էդվարդ Դինգչյանին, Էդգար Բախչինյանին և Հայկ Առաքելյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին. 10) «Աբովյան համայնքի 2025 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագիրը հաստատելու մասին. 11) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 16-ի N 102-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |