Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի «2019 թվականի համար Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 107-Ն որոշումը 12-րդ կետից հետո լրացնել նոր՝ 12.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «12.1. Սահմանել Աբովյան համայնքի մարզահամալիրի կողմից մատուցվող ծառայությունների վճարները՝ համաձայն հավելված 7-ի։»։ 2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված «Հավելված 7»-ը՝ համաձայն հավելվածի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|