Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՐԳԵԼ ԳՅՈՒՂԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ 17/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԻՐԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ ենթակետերի և 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 176-Ա, դեկտեմբերի 22-ի N 198-Ն և N 199-Ն որոշումների, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2024 թվականի մարտի 29-ի N 01/03.1/02331-2024 գրությամբ (մուտք՝ 29.03.2024 թվականի N Պ-744) տրամադրված պետական լիազոր մարմնի դրական եզրակացությունը և հիմք ընդունելով Նաիրա Սիրունյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 01-ի N Ք-2283), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Նաիրա Ռազմիկի Սիրունյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի օգոստոսի 24-ի N 24082020-07-0049 վկայական) Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 7-րդ փողոցի 17 հասցեում գտնվող 07-058-0030-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 200.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի հոկտեմբերի 04-ի N 04102023-07-0026 վկայական) Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 7-րդ փողոցի 17/2 հասցեում գտնվող 07-058-0030-0026 կադաստրային ծածկագրով 200.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-058-0030-0008 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Նաիրա Ռազմիկի Սիրունյանին։
2. Նաիրա Սիրունյանը պարտավոր է՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 367 000 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսունյոթ հազար) դրամ՝ ընդլայնվող հողամասի օտարման արժեքը։
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Նաիրա Սիրունյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նաիրա Սիրունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.14 Կբ)
(399.27 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner