Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական  ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 13-րդ կետերի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի և հիմք ընդունելով «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության նախագահի գրությունը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 23-ի N Տ-1855) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.
1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի մասնակցությանը «Խմելու ջրի խնայողություն՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգման միջոցով» ծրագրին և դրա շրջանակներում 125 451 650 (հարյուր քսանհինգ միլիոն չորս հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ նախահաշվային արժեքով ծրագրի համաֆինանսավորմանը՝ հատկացնելով Աբովյան համայնքի բյուջեից 54 769 000 (հիսունչորս միլիոն յոթ հարյուր վաթսունինը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.56 Մբ)
(1.44 Մբ)
(1.21 Մբ)
(17.62 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Տիգրան Գեղամյանը հարց հնչեցրեց նախագծով հաստատվող ծրագրի ֆինանսական առանձին ցուցանիշների՝ մասնավորապես խորհրդատվական ծառայությունների մատուցման նպատակով հատկացվող գումարի չափի վերաբերյալ մասին։ Զեկուցողը, ինչպես նաև նիստին ներկա գտնվող Աբովյան համայնքի ղեկավարի օգնական Մերուժան Մելիքսեթյանը բարձրացված հարցի վերաբերյալ տվեցին մանրամասն և սպառիչ  տեղեկատվություն։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner