Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի, հաշվի առնելով Արմենակ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 20-ի N Ք-2859) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 19-ի N 1/փ-337 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Սոնիկ, Հայկ և Արմենակ Սարգսյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի հուլիսի 29-ի N 29072021-07-0154 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-023-0034-0027) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող 0.09468 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս։ 2. Սոնիկ, Հայկ և Արմենակ Սարգսյանները պարտավոր են 0.09468 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 9001052011363 հաշվեհամարին մուծել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 1 119 118 (մեկ միլիոն հարյուր տասնինը հազար հարյուր տասնութ) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|