Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 63-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2025 թվականի N 63-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-013-0130-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.1266 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 28-ի N 2/փ-77 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի մարտի 10-ի N 01/03.1/02054-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի մարտի 11-ի N Պ-581) և Դավիթ Տռուզյանի լիազորած անձ Սամվել Մեհրաբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի N Ք-8591), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Դավիթ Տռուզյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի հոկտեմբերի 02-ի N 02102024-07-0130 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0130-0006 կադաստրային ծածկագրով 0,1266 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Արամուս գյուղի հատակագծերում կատարել համապատասխան փոփոխություն։
2. Դավիթ Տռուզյանը պարտավոր է 0,1266 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել  հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 3 655 575 (երեք միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր յոթանասունհինգ) դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -22

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ         
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(869.70 Կբ)
(881.63 Կբ)
(16.13 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 23

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner