|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հունիսի 2025 թվականի N 2454 |
«ԹՈՒՄՕԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով «ԹՈՒՄՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Էդուարդ Քոչինյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 19-ի N Տ-1563). 1. «ԹՈՒՄՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի հունիսի 18-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 23-րդ փողոցի թիվ 8 հասցեում հեղուկ գազի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 49 կցվում է): 2. «ԹՈՒՄՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105225339 հաշվեհամարին վճարել 107 220 (հարյուր յոթ հազար երկու հարյուր քսան) դրամ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|