Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Ներսես Գեղամի Վիրաբյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հոկտեմբերի 05-ի N Ք-5007), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1.Տալ համաձայնություն 10 000 000 (տաս միլիոն) դրամ արժեքով գնելու քաղաքացի Ներսես Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2004 թվականի հունվարի 13-ին տրված թիվ 1640307 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող անշարժ գույքը։ 2. Աբովյան համայնքի ղեկավարին՝ ապահովել անշարժ գույքի գնման պայմանագրի կնքման գործընթացը և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |