| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին»  օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N 123-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 170-րդ կետը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի մեդալի  նկարագրությունն ու նմուշը՝ համաձայն հավելված N 1-ի։
 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի մեդալով պարգևատրման կարգը՝ համաձայն հավելված N 2-ի։
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
 |