Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի, հիմք ընդունելով Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի օգոստոսի 20-ի N 5/01.6/9330 գրությունը Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ «Աբովյան համայնքի 2025 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագրում փոփոխություն կատարելուն (կցվում է): 2. «Աբովյան համայնքի 2025 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեում (ֆոնդային մասում) որպես ֆինանսավորման մասնաբաժին հատկացնել առնվազն 1 286 000 ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |