Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-034-0105-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար և չի համարվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս, հիմք ընդունելով, որ Մանվել Խուրշուդի Գրիգորյանը նշված հողամասը 2017 թվականից (հիմք՝ 2017 թվականի մարտի 01-ի N 01032017-07-0024 վկայական) օգտագործում է վարձակալության իրավունքով, հաշվի առնելով Մանվել Խուրշուդի Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունվարի 30-ի N Ք-569 և Ք-570) Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է՝
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2016 թվականի նոյեմբերի 01-ի N 05032024-07-0110 վկայական) Կաթնաղբյուր գյուղում գտնվող 07-034-0105-0011 կադաստրային ծածկագրով 0.17955 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Մանվել Խուրշուդի Գրիգորյանին։
2. Մանվել Խուրշուդի Գրիգորյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 125 240 (հարյուր քսանհինգ հազար երկու հարյուր քառասուն) դրամ՝ հողամասի գինը։
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մանվել Գրիգորյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանվել Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվա հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner