Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 363
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 44-Ա

«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.03276 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերության լիազորած անձ Գևորգ Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունվարի 08-ի N Տ-21) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մարտի 04-ի N 17 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի հոկտեմբերի 20-ի N 20102023-07-0087 վկայական) Աբովյան համայնքի Կաթնաղբյուր գյուղում գտնվող 07-034-0112-0070 կադաստրային ծածկագրով 0.03276 հեկտար մակերեսով  հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կապի հողամաս։
2. «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է 0.03276 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել  հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում 945 945 (ինը հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր քառասունհինգ) դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -24

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.76 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 428

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner