Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2022 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2012 թվականի մայիսի 11-ի N 01AA496959 վկայական) 007 LL70 պետական համարանիշի, տեխնիկական անձնագիրը՝ HJ614083, շարժիչը` N 0995731, նույնացման համարը' JTEBX3FJ205012185, թողարկման տարեթիվը՝ 2011 թվականի «TOYOTA LAND CRUISER 150 2.7 GAS» մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան: 2. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 11 640 000 (տասնմեկ միլիոն վեց հարյուր քառասուն հազար) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի հունվարի 11-ի թիվ «001-02/Վ-022» գնահատման հաշվետվությունը: 3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդը կազակերպել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: |