Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2023 թվականի սեպտեմբերի 04-ի թիվ «340Ա-Վ/023» անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 2 420 000 (երկու միլիոն չորս հարյուր քսան հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գեղամ Մարգարյանի ընտանիքը 1978 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի 8 շենքի թիվ 65 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Գեղամ Մարգարյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հոկտեմբերի 24-ի N Ք-6818), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2015 թվականի նոյեմբերի 17-ի N 17112015-07-0169 վկայական) Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի 8 շենքի 69.05 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 65 բնակարանն ուղղակի վաճառքով` 2 420 000 (երկու միլիոն չորս հարյուր քսան հազար) դրամով, օտարել Գեղամ Մարգարյանին։ 2. Գեղամ Մարգարյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 2 420 000 (երկու միլիոն չորս հարյուր քսան հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գեղամ Մարգարյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գեղամ Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |