Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի, հաշվի առնելով Դավիթ Սերոբյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի փետրվարի 24-ի N Ք-887) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 22-ի N 1/փ-71 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Դավիթ Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հուլիսի 20-ի N 20072022-07-0094 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-013-0140-0022) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 0.09 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) 0.09 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Դավիթ Սերոբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 2 548 800 (երկու միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար ութ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Սերոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |