Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով Աղաս Հացագործյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 03-ի N Ք-5829), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Աղաս Հացագործյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հունվարի 13-ի N 13012025-07-0137 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 60 հասցեում գտնվող 07-002-0006-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 510.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հուլիսի 28-ի N 28072025-07-0200 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 60/1 հասցեում գտնվող 07-002-0006-0054 կադաստրային ծածկագրով 106.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0006-0013 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Աղաս Դավթի Հացագործյանին։ 2. Աղաս Հացագործյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 724 440 (յոթ հարյուր քսանչորս հազար չորս հարյուր քառասուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Աղաս Հացագործյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աղաս Հացագործյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |