Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Մասնակցե՛ք Աբովյան համայնքի զարգացմանը - Բյուջե 2025
Ընթացիկ փուլ՝
imgInner_0.jpg

Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.      

Աբովյան համայնքի ավագանու 2024թվականի դեկտեմբերի 24-ի N 211 որոշմամբ համայնքում մեկնարկել է 202թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։  


Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Աբովյան քաղաքի և տասը գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։

Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։
Առաջարկները կարող եք ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում, այնպես էլ թղթային՝ ներկայացնելով համայնքապետարան կամ Ձեր բնակավայրի վարչական կենտրոն։ Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն սահմանված չափորոշիչներին (տես՝ այստեղ

Ձեր առաջարկը ներկայացնելու կամ ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել abovyan.am կայքում։ Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով (լրացնելով պահանջվող դաշտերը) կամ մուտք գործել «Ես եմ» (ID կամ MID առկայության դեպքում) հարթակի միջոցով։

 


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՔՎԵՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԻՍՏԻ

Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում (24/02/2025-30/06/2025)
25/12/2024-02/03/2026
Ընթացքում է
20/01/2025-31/01/2025 23:55
Առաջարկների ընդունում
Պատասխանատու՝ Գայանե Սարգսյան
03/02/2025-04/02/2025
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
Պատասխանատու՝ Մերուժան Մելիքսեթյան
07/02/2025-21/02/2025 13:00
Հրապարակված առաջարկների քվեարկություն
Պատասխանատու՝ Արմեն Նալբանդյան
21/02/2025-21/02/2025
Հաղթող առաջարկների բացահայտում
Պատասխանատու՝ ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
24/02/2025-30/06/2025
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
Պատասխանատու՝ Մերուժան Մելիքսեթյան
01/07/2025-01/12/2025
Հաղթած առաջարկների իրագործում
Պատասխանատու՝ Մերուժան Մելիքսեթյան
02/12/2025-02/03/2026
Գործընթացի արդյունքների ներկայացում
Պատասխանատու՝ Մերուժան Մելիքսեթյան
ShowTimeTable ProcessTable
Առաջարկներ
ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ   ՄԵԼԱՆՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ   21 հունվար 2025 Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում գործում են երաժշտական, պարի, սպորտի և այլ խմբակներ։ 1976 թվականից ի վեր կենտրոնում վերանորոգվել են միայն տանիքն ու պատուհանները։ Կենտրոնը գտնվում է անմխիթար վիճակում, բարենպաստ պայմաններ ստեղծելու և հետագա գործունեությունը արդյունավետ կազմակերպելու համար, խիստ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել վերանորոգման աշխատանքներ։ Այս նախագծի կատարմամբ լուծում ենք մի քանի կարևոր խնդիրներ համայնքի և համայնքի բնակիչների համար՝ 1. Մշակույթի տան վերանորոգումը հնարավորություն կընձեռի գյուղի երիտասարդներին ակտիվորեն մասնակցել սպորտային և մշակութային միջոցառումներին 2. Վերանորոգված Մշակույթի տունը կբացի նոր հնարավորություններ սպորտային ակումբների, արվեստի խմբակների և համայնքային միջոցառումների համար 3. Մշակույթի տունը կդառնա նաև կրթական և ստեղծագործական ծրագրերի կենտրոն, որտեղ երիտասարդները կունենան հնարավորություն մասնակցելու տարբեր դասընթացների, թե՛ մշակույթի, թե՛ սպորտի ոլորտներում։ Այս վերանորոգումը համայնքի բնակչության մեջ արթնացնելու է արվեստի և սպորտի նկատմամբ սերը և հետաքրքրությունը։
28 4867
Մշակույթ և ժառանգություն
ԿՈՆՖԵՐԱՆՍ ԴԱՀԼԻՃԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ   ՎԵՆԵՐԱ ԳՅՈՒԼԻՆՅԱՆ   23 հունվար 2025 Աբովյան համայնքում կոնֆերանս դահլիճի կառուցումը կնպաստի համայնքի զարգացմանն ու աշխուժացմանը: Ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով հագեցած կոնֆերանս դահլիճը հնարավորություն կընձեռի համայնքային կազմակերպություններին անցկացնել նիստեր, գործնական, տեղեկատվական հանդիպումներ, դասընթացներ: Հարմարավետ կահավորված, Էկրաններով, պրոյեկտորներով, բարձրախոսներով և անհրաժեշտ այլ տեխնիկայով հագեցած սրահը հնարավորություն կընձեռի կազմակերպել դասընթացներ, քննարկումներ, բիզնես հանդիպումներ: Նման կոնֆերանս դահլիճը կարող է տրվել վարձակալությամբ և շահավետ պայմաններ ապահովել նաև համայնքի համար:
0 25
Գիտություն և նորարարություն
ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ   ՎԵՆԵՐԱ ԳՅՈՒԼԻՆՅԱՆ   23 հունվար 2025 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբովյան համայնքում վերջին շրջանում մեծացել է թափառող կենդանիների թիվը, որոնց վերացնելը արգելված է, առաջարկում եմ կառուցել թափառող կենդանիների համար կացարաններ: Քանի որ բնակիչների անհանգստությունը վերաբերում է առաջնահերթ բնակելի հատվածներում շների քանակի ավելացմանը՝ առաջարկում եմ առաջնահերթ կառուցել առանձնացված տարածքում կացարաններ շների համար:
6 132
Այլ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՐԹԵՑՈՒՄ ԽՈՏՀԱՐՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐՈՒՄ   ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ   29 հունվար 2025 Աբովյան համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում առաջարկում եմ հետևյալ զարգացման ծրագիրը․ Գեղաշեն բնակավայրից դեպի սարատեղի, 2-րդ, 3-րդ, 4-րդ և բարձրադիր գոտիներ կատարել ճանապարհների հարթեցում։ Գեղաշեն բնակավայրում անասնապահությունը գնալով անկում է ապրում, պայմանավորված կաթի արժեքի նվազման հետ։ Այդ իսկ պատճառով էլ բնակավայրի բնակիչներին պատկանող 1000 հա խոտհարքների մոտավորապես 80-90% մնում են անհունձ։ Նշված հողատարածքների 1000 հա 60-70%-ը դեռևս 30 տարի առաջ օգտագործվել են որպես ցանքատարածություններ, սակայն այժմ գյուղատնտեսական տեխնիկաների կոմբայն, խոտհնձիչ համար անհնար են նշված տարածքներ բարձրանալը, որի պատճառով էլ աստիճանաբար 2-րդ, 3-րդ, 4-րդ և բարձրադիր գոտիները դառնում են չօգտագործվող տարածքներ։ Ուստի, այս ամենը հաշվի առնելով, առաջարկում եմ, Գեղաշեն բնակավայրից դեպի սարատեղի, վարելահողեր և խոտհարքներ կատարել ճանապարհների հարթեցում և լայնացում, որպեսզի այդ չմշակվող տարածքներն օգտագործվեն ցանքերի նպատակով ցորեն, գարի, հատկապես հաճար, որն էլ Հայաստանի Հանրապետությունում պարենային պաշար կարող է ծառայել։ Ճանապարհների հարթեցման շնորհիվ չհնձվող հողատարածքները կդառնան մշակելի և եկամտաբեր, որից կօգտվեն Գեղաշեն բնակավայրի 600-700 տնտեսություններ։ Բացի այդ կզարգանա նաև տուրիզմը, քանի որ այդ ճանապարհներով կկատարվի տուրիստական քայլարշավ դեպի Գեղամա լեռնաշղթա, Աժդահակ լեռ, Ակնա լիճ և այլն։
16 3455
Այլ
ԶԲՈՍԱՅԳՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԿԱՄԱՐԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ   ԾԱՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ   30 հունվար 2025 Կամարիս գյուղում ներկայումս և ի սկզբանե երբեք չի եղել զբոսայգի:Կարևորելով հասարակության զբաղվածության հարցը, ծրագրի շրջանակներում ունենալով զբոսայգի իր համապատասխան գույքով,մենք կարող ենք կազմակերպել հետաքրքիր միջոցառումներ և լուծել բնակչության հատկապես թոշակառուների, երիտասարդության առօրյա ավելի հետաքրքիր անցնելու հարցը: Հասարակությունը հնարավորություն կունենա իր հանգիստը և ժամանակը անցկացնել բավականին հաճելի վայրում: Եվ ամենակարևորը վարչական շենքի հարևանությամբ կա համապատասխան տարածք:
6 1092
Կանաչ համայնք և բարեկարգում
ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ   ԱՐԵՆ ՄԻՍԿԱՐՅԱՆ   31 հունվար 2025 Նույնաբովանդակ ծրագրեր են առաջարկել նաև քաղաքացիներ Նունե Ֆելիկյանը և Գենադի Հայրապետյանը ։ Աբովյան քաղաքում կինոթատրոնի հիմնումը կարող է դառնալ կարևոր ծրագիր, որը կնպաստի թե՛ համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը, թե՛ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Այս նախաձեռնությունը կհանդիսանա երիտասարդների, ընտանիքների և տարբեր սերունդների համար մշակութային հանգստի կարևոր կենտրոն։ Տեսլականս այս ծրագրի շրջանակներում ներառում է կինոթատրոնի բազմաֆունկցիոնալ գործունեությունը, որտեղ կարելի կլինի ոչ միայն ցուցադրել ժամանակակից և դասական ֆիլմեր, այլ նաև կազմակերպել կրթական ֆիլմաշարեր, սեմինարներ և ստեղծագործական միջոցառումներ։ Աբովյան քաղաքում կինոթատրոնի հիմնումը կարող է ունենալ բազմապիսի դրական ազդեցություններ տարբեր ոլորտներում․ Կինոթատրոնը կնպաստի ավելի ակտիվ հասարակական միջավայրի ձևավորմանը, ինչը հատկապես կարևոր է փոքր քաղաքներում։ Այն կխթանի տեղական տնտեսությունը՝ գրավելով այցելուներին հարակից համայնքներից, ինչը կնպաստի այլ ձեռնարկությունների, ինչպիսիք են սրճարանները, ռեստորանները և խանութները, զարգացմանը։ Կինոթատրոնը կարող է ծառայել որպես մշակութային միջոցառումների կենտրոն, որտեղ մարդիկ կհավաքվեն ոչ միայն ֆիլմ դիտելու, այլև ազգային տոների կամ համայնքային միջոցառումների շրջանակներում։
6 422
Մշակույթ և ժառանգություն
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

Ձեր կարծիքը կարևոր է

Անհայտ օգտատեր 2 շաբաթ առաջ
Շատ ճիշտն որոշում է
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 շաբաթ առաջ
Լավ կլիներ աղբատար մեքենաների վերաբերյալ ծրագիր լիներ, ամռան ամիսներին թափվող ջրերի գարշահոտությունը պատում է քաղաքը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 շաբաթ առաջ
Կինոթատրոնի միտքը անիմաստ է քննարկել, քանի դեռ քաղաքը ունի շատ լուրջ խնդիրներ լուծելու ։ Քաղաքը պետք է ունենա աղբի տեսակավորման հարց։ Եվ էկոլոգիայի աղտոտվածության լուրջ խնդիրներ՝ ինչպիսիք էն աղբ այրելու , տերևներ այրելու և նմանատիպ այլ էկո հարցեր։ Երբ այս հարցերը լուծվի ինքնըստինքյան կարելի է անցնել զվարճանքի հարցերին։Քանի որ կուլտուրան կինոթատրոնով չի ձևավորվում։Կուլտուրան բնակչության գիտակցության բարձրացմամբ է ձևավորվում։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 շաբաթ առաջ
Լավ կլինի նաև բարելավել մեր մշակույթի և թատրոնի տունը
Պատասխանել
ԹԱՄԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մոտ 1 ամիս առաջ
Հրաշալի գաղափար է
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Աբովյան քաղաքի թատրոնի բարեկարգումը, հիմնանորոգումը ևս պետք է ներառված լինի նման ծրագրերում։ 50.000 և ավել բնակիչ ունեցող քաղաքը չի կարող նման պայմաններով թատրոն ունենալ։ Մեր երեխաների ճիշտ կրթությունը, մեր հետաքրքիր ժամանցի տեսակը թատրոնն է ապահովում, և բարեբախտաբար պրոֆֆեսիոնալ թիմ է այնտեղ հավաքված, բայց պայմանները պարզապես մեղմ ասած լավը չեն։ Խնդրում եմ լսել հորդորս, որքան էլ ուշացումով և ուշադրություն դարձնել նաև թատրոնին։
Պատասխանել
Արմեն Նալբանդյան ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ | Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարիչ 1 ամիս առաջ
Հարգելի քաղաքացի Ձեր կարծիքը կաևոր է մեզ համար։ Սա կարծիքներ հայտնելու հարթակն է, եթե ցանկանում եք թողնել առաջարկ, ապա պետք է "Ուղարկել առաջարկ" կոճակը սեղմել և համապատասխան վանդակները լրացնել
Պատասխանել
ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1 ամիս առաջ
ՀԱՅՏ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ   1 Առաջարկի հեղինակի անուն,ազգանուն /անվանում/   Անդրանիկ  Պետրոսյան         2 Կոնտակտային տվյալներ /հասցե, հեռախոս, էլ.փոստ/ Գյուղ Բալահովիտ 6-րդ փողոց տուն 22 Հեռ. 094 38 83 94 էլ.փոստ - balahovithamaynk@rambler.ru 3 Առաջարկի անվանումը, նկարագրությունը     «Սպորտ համալիր»-ի կառուցում 4 Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը   Աբովյանի համայնքապետարան     5 Առաջարկի իրականացման շնորհիվ ակնկալվող արդյունքները  Արդյունքում կգործի ծանրամարտի, ըմբշամարտի, բոքսի և ֆուտբոլի խմբակներ, որը խթան կհանդիսանա կյանքի որակի բարձրացմանն և առաջընթացին 6 Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները  Կառուցապատվող շենք շինությունների համար ծախսերը կկազմեն 50-60 մլն դրամ
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner