|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հուլիսի 2025 թվականի N 2600 |
ԹԱՄԱՐԱ ԻՍՊԻՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրության, հաշվի առնելով Թամարա Իսպիրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 12-ի N Ք-3906). 1. Թամարա Իսպիրյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 10102024-07-0214 և 2025 թվականի հունիսի 06-ի N 06062025-07-0049 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 15 և թիվ 1/13/6 հասցեներում գտնվող հողամասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 11-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Օգոստոսի 23-ի փողոց, 15։ 2. Թամարա Իսպիրյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թամարա Իսպիրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|