Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 8-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Սուսաննա Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 06-ի N Ք-6697) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի փետրվարի 02-ի N 24 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Փոփոխել Սուսաննա Խաչատրյանին և Առաքել Խաչատրյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի հուլիսի 09-ի N 09072024-07-0142 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0128-0346 կադաստրային ծածկագրով 3,0 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (արոտավայր) նպատակային նշանակությունը որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների հողամաս։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են 3,0 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 86 017 500 (ութսունվեց միլիոն տասնյոթ հազար հինգ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |