Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով Էրիկ Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 02-ի N Ք-5795), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Էրիկ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի փետրվարի 17-ի N 17022025-07-0008 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 31 հասցեում գտնվող 07-002-0028-0021 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 510.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հուլիսի 29-ի N 29072025-07-0043 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 31/1 հասցեում գտնվող 07-002-0028-0112 կադաստրային ծածկագրով 101.2 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0028-0021 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Էրիկ Հովիկի Կարապետյանին։ 2. Էրիկ Կարապետյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 691 640 (վեց հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր քառասուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Էրիկ Կարապետյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էրիկ Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |