Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի և 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 202-Ն որոշման, հիմք ընդունելով Հեղինե Թակվորյանի լիազորած անձ Յուրա Թակվորյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 08-ի N Ք-47), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հեղինե Թակվորյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի մարտի 30-ի N 30032021-07-0110 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 131 հասցեում գտնվող 07-002-0034-0056 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 550.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 28112024-07-0108 վկայական) Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 127/1 հասցեում գտնվող 07-002-0034-0276 կադաստրային ծածկագրով 57.5 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0034-0056 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Հեղինե Ալբերտի Թակվորյանին։ 2. Հեղինե Թակվորյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 392 973 (երեք հարյուր իննսուներկու հազար ինը հարյուր յոթանասուներեք) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Հեղինե Թակվորյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |