Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N ՀՕ-552-Ն օրենքը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Աբովյան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N 4-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝ 1) հավելվածի 113-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «7) Ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պարտավոր է չմասնակցել Ավագանու որոշումների քվեարկությանը։»։ 2) հավելվածի 113-րդ կետը լրացնել նոր 7.1 ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «7.1) Ավագանու անդամը պարտավոր է սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված դեպքում գրավոր տեղյակ պահել Ավագանուն կամ Համայնքի ղեկավարին։»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |