|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունվարի 2021 թվականի N 09-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 20 ՇԵՆՔԻ ԹԻՎ 44/1 ՍԵՆՅԱԿՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հունվարի 8-ի թիվ «337-01/Վ-020» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 128 000 (հարյուր քսանութ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Սանթուրյանը հոր մահից հետո` 2020 թվականի հունվար ամսից տիրապետում և օգտագործում է 4-րդ միկրոշրջանի 20 շենքի թիվ 44/1 սենյակը, հիմք ընդունելով Արթուր Սանթուրյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-1779), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122020-07-0138 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 20 շենքի 10.83 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 44/1 սենյակն ուղղակի վաճառքով՝ 128 000 (հարյուր քսանութ հազար) դրամով օտարել Արթուր Սանթուրյանին: 2. Արթուր Սանթուրյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 128 000 (հարյուր քսանութ հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Սանթուրյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Սանթուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(12.78 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|