Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 12-ի N Պ-1302), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նախակրթարան ունենալու միկրոծրագրի համաֆինանսավորմանը՝ հատկացնելով 3 397 000 (երեք միլիոն երեք հարյուր իննսունյոթ հազար) դրամ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |