Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ֆլորա Սահակյանի ընտանիքը 1975 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի 3 շենքի թիվ 14 բնակարանում, հաշվի առնելով Ֆլորա Սահակյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 27-ի N Ք-4665), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2010 թվականի հուլիսի 16-ի N 2672576 վկայական) Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի 3 շենքի 70.45 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 14 բնակարանն անհատույց օտարել Ֆլորա Սարգսի Սահակյանին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ֆլորա Սահակյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ֆլորա Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |