Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 24/1 ԵՎ 24/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԻՆՆՈՎԱ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 193-Ն և N 194-Ն որոշումների, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերը համարվում են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր, հաշվի առնելով «ԻՆՆՈՎԱ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 06-ի N Տ-358), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 26-ի N 26102022-07-0164 և 26102022-07-0173 վկայականներ) Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 24/1 և 24/2 հասցեներում գտնվող 07-002-0663-0005 և 07-002-0663-0006 կադաստրային ծածկագրերով, յուրաքանչյուրը 1.0 քառակուսի մետր մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասերը, կառուցապատման իրավունքով՝ գովազդային վահանակ կառուցելու նպատակով, առանց մրցույթի, 10 (տասը) տարի ժամկետով, յուրաքանչյուրը տարեկան 3 500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ վճարով (համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին) տրամադրել «ԻՆՆՈՎԱ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
2. Կառուցապատողը շինարարությունը կարող է սկսել համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվությունները ստանալուց հետո։
3. Նախագծման թույլտվություններ ստանալու, նախագծեր մշակելու, շինարարության թույլտվություններ ստանալու դիմումներ ներկայացնելու համար սահմանվում է 60-օրյա ժամկետ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։
4. «ԻՆՆՈՎԱ ՄԵԴ» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել յուրաքանչյուր հողամասի համար 130 000 (հարյուր երեսուն հազար) դրամ՝ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության տրամադրելու փաստաթղթերի նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարներ և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեների տրամադրման ծառայության վճարներ։
5. Սույն որոշումից ծագող իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է «ԻՆՆՈՎԱ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆՆՈՎԱ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(172.86 Կբ)
(65.54 Կբ)
(14.48 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner