Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2020 թվականի հունիսի 08-ի N 123 կարգադրությունը Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 20-ի «Աբովյան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների անդամներին հաստատելու մասին» N 80-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` 1) 1-ին կետի 2-րդ ենթակետում «Մեսրոպ Գևորգի Գուլոյան» բառերը փոխարինել «Աննա Խաչիկի Չոբանյան» բառերով. 2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Սոս Սերգեյի Խեչոյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ» բառերը փոխարինել «Տիգրան Ստեփանի Ղազարյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնակատար» բառերով. 3) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Ժաննա Ժորժիկի Սարգսյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնի պետ» բառերը փոխարինել «Մարիյա Ռաֆիկի Բաղդասարյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնի պետի պաշտոնակատար» բառերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|