Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հաշվի առնելով Պարույր Հովսեփյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 20-ի N Ք-228). 1. Արեգ Բաղդասարյանին, Պարույր և Շահեն Հովսեփյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի օգոստոսի 06-ի N 06082024-07-0023 վկայական) Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի 3-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Աշոտ Հակոբյան Գուրգենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի հունվարի 14-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1142.6 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Վերին Պտղնի, 3-րդ փողոց, 11, 400.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Վերին Պտղնի, 3-րդ փողոց, 11/1։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |