Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Երջանիկ Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 30-ի N Ք-3878) և հիմք ընդունելով Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 16-ի N 35 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Երջանիկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի ապրիլի 12-ի N 12042019-07-0012 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-043-0103-0041) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 0.1 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամաս։ 2. Երջանիկ Խաչատրյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 2 887 500 (երկու միլիոն ութ հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երջանիկ Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |