|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունվարի 2025 թվականի N 31 |
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՆՎԵՐ ԹՈՎՄԱՍԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հիմք ընդունելով Նվեր Թումանյանին անգործունակ ճանաչելու մասին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ ԿԴ/10949/02/23 օրինական ուժի մեջ մտած վճիռը, Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 8-ի N 1 արձանագրությունը, հաշվի առնելով Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 48 շենքի թիվ 37 բնակարանի բնակիչ Աիդա Մարտիրոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N Ք-9165). 1. 1963 թվականի փետրվարի 17-ին ծնված անգործունակ Նվեր Թովմասի Թումանյանի նկատմամբ խնամակալ նշանակել 1961 թվականի հունվարի 6-ին ծնված Աիդա Թովմասի Մարտիրոսյանին։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աիդա Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|