Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 59-րդ, 60-րդ և 64-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի N 2/փ-344 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի N 01/03.1/10443-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 03-ի N Պ-3208) և Արտյոմ Շաբոյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 12-ի N Ք-3088), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արտյոմ Շաբոյանին պատկանող (հիմք՝ 2025 թվականի փետրվարի 24-ի N 24022025-07-0100 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 10-րդ փողոցի 7 հասցեում գտնվող 07-011-0358-0139 կադաստրային ծածկագրով 0,105 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի մասով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ գյուղի գոտևորման հատակագծում և տեքստային մասում կատարել փոփոխություն՝ սահմանված  ցածր հարկայնության բնակելի կառուցապատման գոտին փոփոխել 4-5 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Շաբոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:  |