|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հունիսի 2025 թվականի N 2561 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ (ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐ)» ՀՈԴՎԱԾԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 30-ի N Ք-4339). 1. Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված «Այլ ծրագրեր (հայցադիմումներ)» (բաժին 01, խումբ 6, դաս 1) հոդվածից թիվ ՎԴ/10397/05/24 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրք վճարելու նպատակով 900005016010 հաշվեհամարին փոխանցել 20 200 (քսան հազար երկու հարյուր) դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|