Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 1.Աբովյան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության թույլտվությունը տալիս է Աբովյան համայնքի ղեկավարը, եթե շրջիկ առևտրի կետը թույլտվության տրամադրման պահին (ինչպես առաջին, այնպես էլ յուրաքանչյուր հաջորդ անգամ) համապատասխանում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:

2.Թույլտվություն ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնում է սույն կարգի ձև N 2-ին համապատասխան հայտ` էլեկտրոնային (Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական abovyan.kotayq@mta.gov.am կայքի միջոցով, ուղարկողի հաստատված ստորագրությամբ կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ) կամ թղթային եղանակով, որին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1)անհատ ձեռնարկատիրոջդեպքում՝պետականհաշվառմանիսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի    գրանցման քաղվածք,

2) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի  անձնագրի կամ նույնականացման քարտիպատճեն,

3) տրանսպորտային միջոցի կամ կցորդի հաշվառման վկայագրի պատճեն, 
4) շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,

5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի բյուջեի նկատմամբ հայտատուի պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք,

6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ սահմանած դրույքաչափերին համապատասխան՝ տեղական տուրքի վճարման անդորրագիր,

3. Հայտը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են լուսապատճենված (սկանավորված) տարբերակով:

4.Թույլտվությունը տրամադրվում է, կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

5. Թույլտվությունը տրամադրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հայտատու) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից` սույն կարգի ձև N 1-ին համապատասխան՝ մեկ ամիս ժամկետով:

6. Թույլտվություն ստացած հայտատուն շրջիկ առևտրի կետերի սահմանված  վայրը ամրագրում  է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնում։

7. Շրջիկ առևտրի կետերի սահմանված յուրաքանչյուր վայրն ամրագրվում է հինգ օր ժամկետով, իսկ  հատկացման յուրաքանչյուր օրվա տևողությունը չի կարող գերազանցել 14 ժամը և առավելագույնը` մինչև ժամը 23:00-ն:

8. Եթեշրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրի ամրագրման 5-օրյա ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օր, ապա հաջորդ վայրի ամրագրումը կատարվում է նախապես՝ ոչ աշխատանքային օրվա նախորդող աշխատանքային օրը։
9
. Շրջիկ առևտրի իրականացման հայտը ներկայացվելուց հետո 6 օրվա ընթացքում շրջիկ առևտրի կետը ներկայացվում է զննության։ Զննությունը կատարվում է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից՝ Աբովյանի համայնքապետարան վարչական շենքի մոտ (քաղաք Աբովյան, Բարեկամության հրապարակ 1)։ Եթե զննության ընթացքում ավտոմոբիլի կամ կցորդի արտաքին տեսքի, վերասարքավորման օրինականության, սանիտարական կամ տեխնիկական անվտանգության նորմերի պահպանության վերաբերյալ հիմնավոր կասկածներ են առաջանում, ապա կարող են պահանջվել տեղեկանքներ՝ տրված համապատասխան պետական կառավարման լիազոր մարմիններից կամ մասնագիտական եզրակացություն՝ լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից։

10. Շրջիկ առևտրի թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է շրջիկ առևտրի կետի զննությունից հետո՝ 4 օրվա ընթացքում:

11. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, առաջացել է սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն, ինչպես նաև դիմումատուն սահմանված ժամկետում շրջիկ առևտրի կետը չի ներկայացրել զննության։   

12. Շրջիկ առևտրի թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից։    

13. Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների՝ սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակը պահպանելու համար:

14. Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն։
15. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության իրականացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

16. Շրջիկառևտրիիրականացմանհամար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում և համապատասխան նշանով կահավորվում են համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:

17. Շրջիկառևտրիիրականացմանհամար սահմանված վայրերում կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերը։

18. Շրջիկառևտրի կետը կարող է կայանվել ամրագրված վայրում յուրաքանչյուր օրվա համար սահմանված ժամը լրանալուց հետո (ժամը 23։00-ից հետո) առանց գործունեություն իրականացնելու և պարտավոր են տրամադրված (հատկացված) վայրը ազատել սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո:

 

 

II. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով:

20. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդները կարող են լինել՝ երկարությանը մինչև 6,5 մետր, լայնությունը մինչև 2,5 մետր և բարձրությունը մինչև 3 մետր:      
21. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման ավտոնոմ համակարգով, որը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին թիվ 138 հրամանով հաստատված աղմուկի թույլատրելի նորմերին ներկայացվող պահանջներին, իսկ հանրային սննդի ծառայություն մատուցողները՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր։ Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։ Որակի հսկողություն» N2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին թիվ 876 հրամանով հաստատված կանոններին համապատասխանող խմելու ջրի, ինչպես նաև գոյացած կեղտաջրի պահման համար յուրաքանչյուրը առնվազն 100 լիտր տարողունակությամբ հերմետիկ փակ տարաներով։

22. Շրջիկ առևտրի կետերի վրա տեղադրված գովազդը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության «Գովազդի մասին» օրենքի 12-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N  2137-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։     
23. Շրջիկ առևտրի կետը պետք է ապահովված լինի արտաքին լուսավորության համակարգով:
24. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդները կողային (մայթին կից) հատվածից պետք է ունենան համապատասխան բացվածք՝ առևտրի իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման համար:
25. Շրջիկ առևտրի կետերն անվտանգ կայանման կազմակերպման համար պետք է ապահովված լինեն արգելակման համակարգի հանգույցներով:

 

III. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ

26. Շրջիկ առևտրի կետերի միջոցով գործունեությունը թույլատրվում է իրականացնել ժամը 09։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, հետևյալ վայրերում՝

Հ/Հ

Վարչական շրջան

Փողոցի և               տարածքի անվանում

1

ք. Աբովյան

Թատերական փողոց՝ սպորտ համալիրի դիմացի մայթ

2

 

Նաիրյան փողոց՝ Վ.Թումասյանի անվան մարզադաշտի մոտ

3

 

4-րդ մկշ. 36-րդ շենքի մոտ՝ նորաբաց խաղահրապարակի մոտ

4

 

Գործկոմի մոտ՝ Հանրապետության պող. 1 փկղ. և Բարեկամության փող. հատման վայր՝ փաստաբանական գրասենյակի դիմացի մայթ

5

 

Հատիսի փող. 1/85 հասցեից տաս մետր ներքև

6

 

Ռոսիա և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկ՝ լուսացույցից տաս մետր ներքև՝ դեպի Սահմանադրության հրպ.

7

 

Դարանի փողոց՝ 2-րդ դպրոցի մոտ

8

 

Ռոսիայի փողոց՝ այգու մուտքի մոտ

9

գ. Արամուս

Ջերմատան փողոցի սկզբնամաս՝ դպրոցի մոտակայք

10

գ. Գետարգել

Ս. Ալեքսանյան փողոցի թիվ 25 հասցեի հարակից տարածք՝ այգու դիմաց

11

գ. Մայակովսկի

Գյուղապետարանի և ամբուլատորիայի        միջև գտնվող տարածք

12

գ. Գեղաշեն

9-րդ փողոց՝ դպրոցի մուտքի մոտ

13

գ. Կամարիս

2-րդ փող. թիվ 18.  գյուղի կենտրոն՝ նախկին մթերային խանութի մոտ

14

գ.Կաթնաղբյուր

6-րդ փողոցի 14 շինության հարակից տարածք՝ հացի փռի մոտ

15

գ.Պտղնի

1-ին  փողոցի սկզբնամաս

16

գ. Վերին Պտղնի

3-րդ փողոցի սկզբնամաս

17

գ.Առինջ       

Մ.Մաշտոց փողոցի թիվ 49 և թիվ 51  հասցեների միջև ընկած տարածք՝ գյուղապետարանի մոտ          

18

Բալահովիտ

2-րդ փողոց թիվ 21 հասցեի  տարածքում՝Ակումբ գրադարանի մոտ

 

 

 

ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ

ԿԵՏԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ


27. Շրջիկ առևտրի կետում չի թույլատրվում վաճառել՝
1) գյուղատնտեսական արտադրանք,
2) մսամթերք՝ բացառությամբ նրբերշիկի,
3) ծովամթերք,
4) կաթնամթերք՝ բացառությամբ թանի,
5) կենդանիներ
6) դեղեր և բժշկական նշանակության արտադրանք,
7) շինանյութ,
 8) ավտոպահեստամասեր,
 9) հրավառության կամ հրագործական արտադրանք,
10) պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ
11) կենցաղային և համակարգչային տեխնիկա,
12) աուդիո և վիդեո արտադրանք,
 13) կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր,
14) որսորդական պարագաներ,
15) տնտեսական ապրանքներ և գրենական պիտույքներ,
 16) պահպանակներ, միջադիրներ և հիգիենիայի այլ պարագաներ,
17) ծխախոտի արտադրանք,
18) թունդ ոգելից խմիչքներ,
19) հեղուկ վառելիք, հեղուկացված նավթային գազ, տեխնիկական հեղուկներ,
 20) մանկական կերեր,
 21) այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
 

 

 

28. Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվում մատուցել՝

1) վարսահարդարման և դիմահարդարման ծառայություններ,
2) ինտերնետ ծառայություններ,
 3) բանկային կամ արտարժույթային ծառայություններ,
4) կապի և հեռահաղորդակցման ծառայություններ,
5) բժշկական ծառայություններ,
 6) կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ,
7) ցանկացած տեսակի մերսման ծառայություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ  -

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

―――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――

―――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――

Տրված` ――――――― 202թ.

Թույլատրված գործունեության անվանումը`

―――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――

―――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――
Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը`   

―――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――

Գործունեության իրականացման վայրը` 

―――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――――

Թույլտվության գործողության ժամկետը`  ――――――202թ.-ից   մինչև  ――  202թ.-ը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           ―――――――――――――――――――――――――――――――             

 

   

 

Ձև N 2

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի

Աբովյան համայնքի ղեկավար

--------------------------------------------------------------------ին

/անուն, ազգանուն/

Հ Ա Յ Տ

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը

................................................................................................................................

................................................................................................................................

................................................................................................................................

2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը 

................................................................................................................................

................................................................................................................................

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ
................................................................................................................................

 

4. Ապրանքիկամծառայությանանվանումը, որիվաճառքի, իրականացմանկամմատուցմանթույլտվությունստանալումասինհայտէներկայացվում

................................................................................................................................

................................................................................................................................

5. Թույլտվության ժամկետը......................................................................................
                                                  (նշել պահանջվող ժամկետը)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

................................................................................................................................

  (կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը       

 կամ  անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)  

..........  ................... 20....  թ.                                                                                                                                           

                                                                                                                 Կ.Տ.

 

 

 

 

 

 

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկ

Փաստաթղթի անվանումը

Կցված է

(կատարվում է  նշում)

1.      

Հայտ՝ լրացված սահմանված ձևով

 

2.      

Տրանսպորտային  միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,

 

3.     

Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) պետական հաշվառման քաղվածքի և անձը հաստատող փաստաթղթի պատճենը

 

4.      

Շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,

 

5.     

Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի պատճենը

 

6.     

Տեղեկանք` համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին

 

7.      

Այլ

 

 

Ստորագրելով այս հայտը՝ չեմ առարկում և տալիս եմ համաձայնություն իմ կողմից հայցվող ծառայությունը ստանալու նպատակով համայնքապետարանի աշխատակազմում իմ անձնական տվյալների մշակման և օգտագործման համար:

Ես տեղյակ եմ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքների մասին:

 

Ցանկանում եմ ծառայության տրամադրման հետ կապված փաստաթղթերը և/կամ ծանուցումները ստանալ

□էլեկտրոնային փոստի միջոցով

□ ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով

□պատվիրված նամակով ուղարկելու միջոցով

 

      

Հայտատու՝ ---------------------              -------------------------------------
                        (ստորագրություն)         (հայտատուի անուն, ազգանուն)

 

 

-----     --------------   20--   թ.                

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner