Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N 123-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 169-րդ կետը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած անձին տրվող շնորհագրի նկարագրությունն ու նմուշը՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|