Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, «Դարանի» և «Մեր քաղաք» համատիրություններին աջակցելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1.Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 960 000 (ինը հարյուր վաթսուն հազար) դրամ հաշվեկշռային արժեքով գույքերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Դարանի» և «Մեր քաղաք» համատիրություններին՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|