Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն և N 26-Ն որոշումների և հիմք ընդունելով Արմեն Վանյանի լիազորած անձ Ալբերտ Բաբայանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի N Ք-3946), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արմեն Վանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի մայիսի 12-ի N 12052022-07-0003 վկայական) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղի 1-ին փողոցի 1/2 հասցեում գտնվող շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0.3084 հեկտար մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 5-ի N 05082022-07-0173 վկայական) Գեղաշեն գյուղի 1-ին փողոցի 1/3 հասցեում գտնվող 07-023-0277-0012 կադաստրային ծածկագրով 0.0903 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-023-0277-0014 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Արմեն Ալբերտի Վանյանին։ 2. Արմեն Վանյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 1 102 563 (մեկ միլիոն հարյուր երկու հազար հինգ հարյուր վաթսուներեք) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արմեն Վանյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |