Համաձայն Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1.Համաձայնություն տալ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 2024 թվականի ընթացքում, մրցութային կարգով, վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, 20 000 (քսան հազար) դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով, տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի մարտի 21-ի N 21032024-07-0138 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0128-0349 կադաստրային ծածկագրով 0.05844 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր (5-րդ կարգ, ՈՒրց-Կոտայք-Շամիրամ գնահատման գոտի) հողատեսքի հողամասը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |