Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 638 կարգադրության, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 199-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` 1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «3 810 000.0» թիվը փոխարինել «5 417 963.9» թվով, 3-րդ ենթակետում «0.0» թիվը փոխարինել «1 607 963.9» թվով, 2) որոշման 3-րդ կետում «0.0» թիվը փոխարինել «1 607 963.9» թվով, 3) որոշմամբ հաստատված N 2 – N 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 – N 6 հավելվածների։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |