Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էդիկ Գալստյանի ընտանիքը 1979 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 4 շենքի 19 բնակարանում, հաշվի առնելով Էդիկ Գալստյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 21-ի N Ք-1901), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի փետրվարի 15-ի N 15022025-07-0007 վկայական) Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 4 շենքի 53.45 քառակուսի մետր մակերեսով 19 բնակարանն անհատույց օտարել Էդիկ Կարոյի և Արայիկ Էդիկի Գալստյաններին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |