Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրության, հաշվի առնելով «Ջ-ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 12-ի N Տ-1510). 1. «Ջ-ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հունիսի 10-ի N 10062025-07-0115 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Արման Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հունիսի 10-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին բաժանվող հատվածին (185.6 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 7-րդ փողոց, 9, 2-րդ բաժանվող հատվածին (100.8 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 7-րդ փողոց, 9/2, 3-րդ բաժանվող հատվածին (104.2 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 7-րդ փողոց, 9/3, 4-րդ բաժանվող հատվածին (103.5 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 7-րդ փողոց, 9/4, 5-րդ բաժանվող հատվածին (233.2 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 7-րդ փողոց, 9/5, իսկ 247.8 քառակուսի մետր մակերեսով հողամասը համարել առանձնացվող հատվածների ընդհանուր բաժնային սեփականություն։ 2. «Ջ-ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 50 000 (հիսուն հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջ-ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |